|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա: Այս մասին թուրք նախարարը հայտնել է Twitter-ում:
«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները, ներառյալ՝ Իսրայելի գործողությունները Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում»,- գրել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական դիվանագիտության ղեկավարի այցը Էր Ռիադ տևելու է երկու օր: Նախատեսվում են բանակցություններ Չավուշօղլուի և սաուդյան դիվանագիտության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ ալ Սաուդի միջև:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները վատթարացել էին 2018 թ. հոկտեմբերի սկզբին Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։ Ներկայումս սաուդական թագավարությունը ոչ պաշտոնական բոյկոտի քաղաքականություն է իրականացնում Թուրքիայի նկատմամբ՝ թուրքական ապրանքների ներկրման ուղղությամբ սահմանափակումներ մտցնելով։