կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 23:48
Սպորտ

«Ալ-Ռիադ»-ին` բասկետբոլի Եվրասիական լիգայի հաղթող

«Ալ-Ռիադ»-ին` բասկետբոլի Եվրասիական լիգայի հաղթող

Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ-Ռիադ»-ին դարձավ բասկետբոլի Եվրասիական լիգայի 3-րդ խաղարկության հաղթող:

Մեկնարկային քառորդն արագ ընթացք ունեցավ: «Ալ-Ռիադ»-ին հենց սկզբից 10 միավորի առավելություն ստացավ, որը պահպանեց առաջին 10 րոպեների ավարտին՝ 14:25: Երևանյան ակումբի կազմում ակտիվ էին Կլարկը և Քեշիշյանը, իսկ լիբանանյան թիմից՝ Հայկ Գյոկչյանը:Երկրորդ քառորդում «Վահագնի սիթի»-ն անփույթ էր գործում, որից օգտվում էր մրցակիցը: Լիբանանի բազմակի չեմպիոնը գրեթե անթերի էր գործում պաշտպանությունում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 37:44 հօգուտ «Ալ-Ռիադի»-ի: 

Երրորդ քառորդում «Վահագնի սիթի»-ն մեծ աշխատանք կատարեց և առաջ անցավ հաշվի մեջ, բայց վերջին րոպեներին մրցակիցը նորից վերականգնեց իր առավելությունը՝ 55:57: Վերջին քառորդում պայքար էր գնում ամեն մի միավորի համար:  Դրամատիկ վերջաբանում առավել արդյունավետ էին հայկական ակումբի ներկայացուցիչները:Բայց վերջին վայրկյանին 3 միավորանոց նետումով «Ալ-Ռիադի»-ին հաղթեց՝ 75:76:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։

Հայտնի դարձան նաև VBET Եվրասիական լիգայի լավագույնները՝

Լավագույն պաշտպան՝ Ջորդան Ուաթսոն («Դվին»)

Լավագույն խաղարկող՝ Ալի Մանսուր («Ալ Ռիադի»)

Լավագույն հարձակվող՝ Դարիուս Կլարկ («Վահագնի Սիթի»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկ Գյոկչյան («Ալ Ռիադի»)

Լավագույն կենտրոնական՝ Թրավլ Ջոնս («Վահագնի Սիթի»)

MVP-ն բաժին հասավ Ամիր Սաուդ «Ալ Ռիադի» ակումբից:

Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից:

Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: