|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշել է երկարաձգել դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը մինչև դեկտեմբերի 12-ը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը:
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Air France ավիաընկերության կայքում զետեղված հաղորդագրությունը։
«Անվտանգային իրավիճակի փոփոխման պատճառով՝ դեպի Էր Ռիադ և հակառակ ուղղությամբ չվերթները դադարեցված են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ», — նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մինչև նոյեմբերի 7-ը դադարեցված են մնում նաև դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթները։