Ամերիկյան զորքերը հատել են Սիրիայի սահմանը և մտնում են Իրաք Սահելա սահմանակետով՝ գնալով դեպի հյուսիսային Դոհուք նահանգը. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր քրդական աղբյուրներին:
Ամերիկյան զորքերը, ուղղվելով Իրաքյան Քուրդիստան, իրենց հետ տանում են ծանր տեխնիկայով 30 թրեյլեր և «Համեր»-ներ։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ասել էր, որ ամերիկյան զորքերը, որոնք գտնվում են Սիրիայում, ամբողջությամբ կտեղափոխվեն Իրաք։