Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին 2017 թվականին բազմիցս կոչ է արել ԱՄՆ նախագահին՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան համարում է 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպիչ, արտահանձնել Թուրքիային. հայտնում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի նախկին պաշտոնյաների:
Վաշինգտոնում դեմ են հանդես եկել Գյուլենին հանձնելուն՝ կարծիք հայտնելով, որ նրան չեն կալանավորի՝ «հանուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սիրաշահելու», սակայն Թրամփն, ամենայն հավանականությամբ, պատրաստ էր ընդունել այդ գաղափարը և հաճախ էր հարցնում, թե ինչու Գյուլենը չի կարող արտահանձնվել, ընդ որում՝ թուրք առաջնորդին իր ընկերն էր անվանել:
Պարբերականի հաղորդմամբ՝ Ջուլիանին հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը՝ անվանելով այն «զառանցանք», ու շեշտել, որ ինքը երբեք չի ներկայացրել Թուրքիայի շահերը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ (այդ թվում՝ բարձրաստիճան) նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում և Անկարայում, ինչի պատճառով զոհվել էր, ընդհանուր առմամբ, 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ևս 2 հազարից ավելին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Անկարան խռովության կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին և նրա կողմնակիցներին՝ FETÖ-ին («ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը»): Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 50 հազար մարդ, նաեւ աշխատանքից ազատվել կամ հեռացվել են տասնյակհազարավոր ռազմական և պետական գործիչներ: