կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 22:27
Աշխարհ

Անկարան հույս ունի, որ Թրամփի երդմնակալությունից հետո Գյուլենին կարտաքսեն

Անկարան հույս ունի, որ Թրամփի երդմնակալությունից հետո Գյուլենին կարտաքսեն

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան հույս ունի, որ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից հետո Ֆեթուլլահ Գյուլենը, ով մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, կարտաքսվի, իսկ Վաշինգտոնը կդադարեցնի համագործակցությունը սիրիացի քրդերի հետ, որոնք, ըստ Թուրքիայի, կապ ունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում ավելի քան 10 հազար պետական աշխատողի են հեռացրել՝ Գյուլենի հետ կապ ունենալու պատճառով։