|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Թուրքիայում արգելված FETÖ ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում թաքցնելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել են աշխատանքից:
ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։
«Հիմա ո՞վ է նրանց պաշտպանում.առաջին հերթին՝ Հունաստանը, նրանք վազում են և հայտնվում Հունաստանում, վազում են և հայտնվում Եվրոպայում: Նրանք միշտ վազել են այնտեղ, ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Դանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Իսկ ԱՄՆ-ն թաքցնում է այս մարդուն. ո՞վ է թաքցնում նրան. Բայդենը թաքցնում է նրան։ Նրանք հսկայական առանձնատուն են տվել Փենսիլվանիայում, որտեղ ապրում է այս մարդը», - ասել է Էրդողանը լրագրողներին: