|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ցեղասպանությունը վերապրած, Կարսից գաղթած Եպրաքսյա տատիկը ցանկություն էր հայտնել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու: Տատիկի հարազատները դիմել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամին, անցագիր ստացել, որ Եպրաքսյա տատիկին կարողանան մինչև հուշահամալիր ուղեկցել:
Ծաղիկներ խոնարհելուց հետո տատիկը լրագրողներին պատմեց, որ Կարսից գաղթել են Օշական, հետո գնացել Աշտարակ, Եղվարդ, հետո` Գյումրի: «Այնտեղ հանդիպեցինք Ասքանազ Մռավյանին, նա մեզ տարավ երկու հարկանի տուն: Մեզ ասաց՝ մտեք այստեղ, յոլա գնացեք, մինչև տեսնենք, ինչ է լինում»,- միայն այդքանը կարողացավ պատմել տատիկը:
Եպրաքսյա Գևորգյանի անձնագրում որպես ծննդյան տարեթիվ նշվում է 1914 թ., սակայն հարազատներն ասում են, որ նա ավելի վաղ է ծնվել: