Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ասիական զարգացման բանկը հրապարակել է ասիական երկրների տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Անդրադառնոլվ Հայաստանին` զեկույցի հեղինակները նշել են, որ Ռուսաստանի Դաշնության թույլ տնտեսությունը կսահմանափակի արտահանման ծավալներն ու դրամական փոխանցումների հոսքերը՝ դանդաղեցնելով տնտեսական աճը Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում:
2015-ին այս ենթատարածաշրջանում, ըստ բանկի, տնտեսության միջին աճը կկազմի 3.5% , իսկ 2016-ին` 4.5%՝: Պատժամիջոցների ու նավթի ցածր գնի հետ կապված տնտեսական դանդաղումը Ռուսաստանի Դաշնությունում, հավանաբար, հետագայում ևս «կճնշի» Հայաստանի տնտեսությունը: Ակնկալվում է, որ Հայաստանում աճը կրկին կդանդաղի մինչև 1.6%՝ 2015 թ-ին: 2008 և 2009 թթ-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ Հայաստանում գրանցվել են տնտեսական աճի և աղքատության նվազեցման ցուցանիշներ:
Բանկի ներկայացուցիչների կարծիքով` ՌԴ-ի տնտեսության դանդաղման ազդեցությունը Հայաստանի վրա նվազեցնելու, ինչպես նաև ԵՏՄ-ի անդամակցությունից օգտվելու համար, պետք է ուշադրության կենտրոնում պահել զարգացման ներքին աղբյուրները` մասնավոր հատվածի զարգացում, գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացում, ինչպես նաև ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների ծավալների աճ: