Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի Այգեհատ գյուղում անցկացվեց «Բերքի տոն» խորագրով ամենամյա միջոցառումը:
Արդեն ավանդական դարձած՝ Լոռու մարզային բերքի տոնին ներկայացված էին ֆերմերների ցուցադրած և վաճառքի համար նախատեսված անուշահամ, թարմ և վերամշակված մրգերն ու բանջարեղենը և այլ բարիքներ:
Տոնակատարությանը ներկա էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, այլ պատվարժան հյուրեր: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Անդրեյ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառումը նախաձեռնող ու կազմակերպչական աշխատանքներն իրականացնող խմբին: Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝ ներկաներին մաղթելով խաղաղություն, իսկ համայնքին՝ բարգավաճում: Ֆերմերներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին:
Ամբողջ միջոցառման ընթացքում հնչեցին կենդանի երաժշտություն, ավանդական երգ ու պարը, որն ապահովում էին մարզի գրեթե բոլոր համայնքներից ժամանած պարային և երաժշտական խմբերը, մեներգիչները: Հաղորդավարները ներկայացրեցին բերքի տոնի և դրա ՝ավանդական լինելու խորհուրդը: Միջոցառումը վարում էին Պոեզիայի թատրոնի ղեկավար, ասմունքող, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ջիվան Սարգսյանը և ասմուքող, դերասանուհի Հրաչուհի Լոռեցյանը: Ներկաները միջոցառումից հեռացան ջերմ տպավորություններով:
Նյութը՝ Հրաչուհի Լոռեցյանի