|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական եկեղեցում նշել են Սուրբ Պետրոսը տոնը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Սուրբ Պետրոսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում եկեղեցում կատարվել է խաղաղության ծես:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս և «Անթաքիայի բազմաձայն երգչախմբեր» միության նախագահ Սեզգին Սունան հայտնել է, որ տոնը և ծեսը, 1986 թվականից սկսած, իրականացնում է քույր Բարբարա Քալլասրը, ով 1976 թվականին նշանակվել է Անթաքիայի թուրք կաթոլիկ եկեղեցու պատասխանատու:
Մեկ ժամ տևած արարողության ընթացքում հնչել են շարականներ, թուրքերեն և հայերեն երգեր: