Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ, այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Արցախի ԱԳՆ կայքից։
ԱԳ նախարարը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի հետևողական ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ միջև հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին։ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային համագործակցության բնագավառում ամերիկյան ուղղությունը կարևոր տեղ է զբաղեցնում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ներուժը և ԱՄՆ հետ հաստատված բարեկամական կապերը։ Կողմերն ընդգծել են շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Արցախի և ԱՄՆ քույր քաղաքների միջև, ինչպես նաև Արցախի և ԱՄՆ նահանգների հետ, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են հանրապետության անկախությունը սատարող բանաձևեր։
Կոնգրեսական Փալոնեի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած վերջին սադրանքներին։ Կողմերի գնահատմամբ՝ նշված միջադեպերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման հրատապությունը։