կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 14:04
Քաղաքական

Մասիս Մայիլյանն ու Դավիթ Բաբայանն առաջադրվել են Արցախի նախագահի թեկնածու

Մասիս Մայիլյանն ու Դավիթ Բաբայանն առաջադրվել են Արցախի նախագահի թեկնածու

Արցախի նախագահի թեկնածության պաշտոնում դեռևս առաջադրել են Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ու 

Ըստ Yerkir.am-ի՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու: Այս առնչությամբ Արցախի ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. Փետրվարի 11-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել»:

Միևնույն ժամանակ իր թեկնածությունն է առաջադրել նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Իր հայտարարության մեջ նա, մասնավորապես, նշել է. 

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտ 31-ին:

Բացի ներկայացված թեկնածուներից՝ Արցախի ԿԸՀ իրենց փաստաթղթերը ներկայացրել են նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: