|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբանանահայ լեռնագնաց Ավետիս Կալպակլյանը արշավախմբի խմբի անդամների հետ բարեհաջող բարձրացել ու հասել Նեպալում գտնվող Մանասլու լեռը: Նա լուսանկարներ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Մանասլուն համարվում է աշխարհի 8-րդ ամենաբարձր գագաթը: Այն ծովի մակարդակից բարձր է 8163 մետր:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ մայիսին լեռնագնացը բարձրացել էր նաևև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: Նա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը:
