|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ գրանցված ակտիվ վարակակիրների թվով անցանք անցյալ տարվա հունիս-հուլիսյան ալիքի գագաթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«2020թ. հուլիսի 5-ին ակտիվ վարակակիրների ամենամեծ թիվն էր գրանցվել՝ 11984, իսկ երեկվա դրությամբ գրանցված արդեն 12436 ակտիվ վարակակիր կար երկրում։
Ըստ Հրանտ Միքայելյանի՝ շաբաթական մահացությունների թվով հունիս-հուլիսի ցուցանիշներն օրեր առաջ ենք գերազանցել։
Այսինքն՝ և՛ մահերի թվով, և՛ կովիդով վարակվածների թվով հունիս-հուլիսյան ալիքը գերազանցել ենք։
Որևէ իրական գործողություն այս ալիքը կանգնեցնելու ուղղությամբ չի արվում»,- գրել է նա:
