|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով նաև հմուտ լեռնագնաց է, դարձել է առաջին ՀՀ քաղաքացին, ով նվաճել է Պոբեդա գագաթը՝ Կակշաալ-Տոո լեռնաշղթայի, Տյան Շանի և Ղրղզստանի ամենաբարձր կետի 7439 մետր բարձրությամբ լեռնագագաթը:
Դերասանն այս մասին լուսանկարներն է հրապարակել սոցցանցերում։ Խմբի վերելքը դեպի գագաթ նվիրված էր լեռնագնացության միջազգային օրվան, որը նշվում էր օգոստոսի 8-ին:
Գագաթն իր անունը ստացել է 1946 թվականին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։