կարևոր
3091 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-10 15:02
Հասարակություն

Կյանքից հեռացել է լիբանանահայ բերարար եւ գործարար, «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» ներդրումային ընկերության համահիմնադիր եւ նախագահ Սուրեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է լիբանանահայ բերարար եւ գործարար, «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» ներդրումային ընկերության համահիմնադիր եւ նախագահ Սուրեն Սարգսյանը

2023 թվականի հուլիսի 2-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կյանքից հեռացել է մեծ հայորդի, հայրենիքի եւ հայ ժողովրդի բարգավաճման, կայուն զարգացման եւ բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրներով մտահոգ եւ գործով մշտապես սատարող լիբանանահայ բարերար եւ գործարար, «Արցախ Ռութս Ինվեսթմնթ» ներդրումային ընկերության համահիմնադիր եւ նախագահ Սուրեն Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանը ծնվել է 1933 թվականի  սեպտեմբերի 22-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան ազգային վարժարանում, ապա ուսումը շարունակել է ամերիկյան Ալեփփո քոլեջում։ 1957թվականին տեղափոխվել է Լիբանան եւ բարձրագույն կրթությունը շարունակել Բեյրութի Ամերիկյան համալսարանում, ուր ստացել է բակալավրի կոչում առեւտրի ոլորտում։ 

1974 թվականի հոտկեմբերի 13 -ին ամունացել է Սոնյա Մաղաքյանի հետ եւ ունեցել երեք զավակ՝ Սապին, Փաթիլը եւ Վիգենը։

Այնուհետ հոր եւ եղբայրների հետ Լիբանանում սկսած աշխատանքը փոխադրել է Սաուդյան Արաբիա, իսկ 1991 թվականի աշնանը ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա՝ եղբայրների հետ սկսած աշխատանքը ընդարձակելով դեպի Եվրոպա, Ամերիկա եւ Կանադա։ 

Սուրեն Սարգիսյանի հովանավորությամբ, նյութական եւ բարոյական ներդրումով ու աշխատանքով կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր եւ նախաձեռնություններ։ 

Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ՝ Սուրեն Սարգսյանը մինչեւ կյանքի վերջը ծառայել է եկեղեցուն։ 2013 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից ընտրվել է Ազգային կենտրոնական վարչության անդամ եւ ավարտել ծառայությունը 2018 թվականին։ Այնուհետ Արամ Ա․ վեհափառի հրամանով նշանակվել է Ազգային կենտրոնական վարչության Շահարկման հանձնախմբի անդամ։

Սուրեն Սարգսյանը 1966 թվականից ադամակցել է Համազգայինին եւ մինչ մահ մնացել կառույցի հավատարիմ անդամը։ 2006-ից մինչ 2014 թվականը եղել է Համազգային կենտրոնական վարչության անդամ։ 2019 թվականին՝ Համազգայինի 90-ամյակին նվիրված տոնախմբության ընթացքում պարգեւատրվել է Համազգայինի շքանշանով՝ Համազգայինին պատմության մեջ իր ավելի քան 50-ամյա ծառայության համար։

Սուրեն Սարգսյանը կյանքի ողջ ընթացքում մշտապես աջակցել է կրթության զարգացմանը։ Նյութապես եւ բարոյապես աջակցել է Մարսելի ճեմարանի շինարարական աշխատանքներին, որի միջնակարգի բաժինը 2009 թվականին անվանակոչվել է «Սուրէն եւ Սոնիա Սարգիսեան միջնակարգի բաժանմունք»։

2009 թվականին Բեյրութում հիմնադրվել է Արցախի Հանրապետության տարբեր շրջանների մեջ ազգանվեր առաքելությամբ հանդես գալուն կոչված  «ԱՌԻ» («ARI»՝ «Արցախ ռութս ինվեսթմնթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահն էր երջանկահիշատակ Սուրեն Սարգիսյանը:

Սուրեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ներկայացնում ենք ստորեւ։