Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Օրեր առաջ սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին սպանել են։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին հայտնեցին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Տեսակցությունը եղել է ապրիլի 3-ին։
«Ապրիլի 3-ին տեղի է ունեցել տեսակցություն առանձնազրույցի ձևաչափով, համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի: Հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին»,– հայտնեցին գրասենյակից։
Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին խոշտանգելով սպանել են։ Դրանից հետո կինը` Լինդա Էուլջեքյանը, բաց նամակ էր գրել` դիմելով ՄԱԿ–ի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ առաջնորդներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և իրավապաշտպան կազմակերպություններին:
Նա խնդրել էր միջազգային իրավապաշտպան կառույցներից և համաշխարհային առաջնորդներից պարզել` արդյոք իր ամուսինը մահացել է, թե ողջ է։ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը նրանից լուր չի ունեցել 2023 թվականի հունվարի 27-ից ի վեր։
Վիգեն Էուլջեքչյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։