Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնել է Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանի հետ զրույցում:
«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, որն ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում, սակայն դա կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այժմ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ եթե իր ադրբեջանցի գործընկերն ընդունի այդ բանաձևը, բավականին մոտ կլինեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: