կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-27 15:38
Քաղաքական

Գլոբալ կարգավորման առումով որևէ լուծում պետք է ընունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար. Փաշինյան

Գլոբալ կարգավորման առումով որևէ լուծում պետք է ընունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար. Փաշինյան

Այսօր լրագրողները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին՝ հայտարարել եք, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, այդ դեպքում, ովքե՞ր են կրակել մարդկանց վրա: Փաշինյանը պատասխանեց այսպես. «Չեմ կարող ասել, բա անմեղության կանխավարկա՞ծը: Դուք բոլորդ այդ անմեղության կանխավարկածի ջերմեռանդ պաշտպաններն եք»:

Միացյալ Նահանգներից զենք գնելու հնարավորության վերաբերյալ Փաշինյանը նշեց. «Եթե ԱՄՆ-ի կողմից լինի շահավետ առաջարկ, կքննարկենք»:

Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե խորհրդարանական ընրություններից հետո որոշիչ քայլեր կլինեն Արցախի հարցում, վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Ջոն Բոլտոնը կամ որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից»:

Փաշինյանը կրկին վերահաստատեց իր՝ նախկինում հնչեցրած տեսակետը. «Ես ասել եմ, որ չի լինի որոշում, որն ընդունելի չլինի հայ ժողովրդի համար, Արցախի ժողովրդի ու Արցախի իշխանությունների համար: Ոմանք մինի փոթորիկներ են կազմակերպում, բայց  եկեք ընդունենք՝ հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որևէ լուծում պետք է ընունելի լինի նաև Ադրբեջանի  ժողովրդի համար: Ես չեմ համարում, որ Ղարաբաղի հարցի լուծողը որևէ կառավարություն է, կամ ես, կամ որևէ վարչապետ: Մի սեփականաշնորհեք, ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ: Ղարաբաղի հարցի լուծողը հայ ժողովուրդն է, Արցախի ժողովուրդը, նաև՝ Սփյուռքը»: