|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որին Բաքուն ձերբակալել և կալանավորել է՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ այցի ընթացքում Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ հետաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանի իրավունքները կպաշտպանի նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։