Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդագրություն է տարածել երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասվում է. «Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին:
Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ: Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել: Լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին:
Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ: Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո»: