Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ« օրաթերթը տեղեկացավ, որ սնանկ է ճանաչվել Հայաստանում երկար տարիներ գործող «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը:
Տեղեկացնենք, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը մինչ այս էր ընկել լուրջ խնդիրների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավիաընկերության ինքնաթիռները տեւական ժամանակ կանգնած են մնացել, անգամ լուրեր էին շրջանառվում, որ դրանք կապարակնքվել են (պլոմբվել):
Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսական խնդիրներն են: Բացի այս, համառորեն լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ նշված ընկերության աշխատողներն երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ սնանկության դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել այս տարվա սեպտեմբերի 15-ին: Նույն դատարանի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նշված սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Եղյանը:
Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել հայաստանյան առեւտրային բանկերից մեկը, որին ավիաընկերությունը պարտք է շուրջ 5 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում