| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Սանիթեք» ընկերության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով օգոստոս ամսվա՝ իրենց աշխատավարձը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները փորձեր արեցին փակել Արգիշտիի փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
«Սանիթեք»-ի աշխատակիցները փորձեցին նաև մտնել քաղաքապետարան, սակայն ոստիկանները պատնեշ կազմեցին և փակեցին մուտքը: Նրանք պահանջում էին, որպեսզի քաղաքապետարանից իրենց ներկայացնեին այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ իրենք «Սանիթեք»-ին փոխանցել են գումարը, եւ իրենք կարող են այդ գումարից աշխատավարձ ստանալ:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և ասաց, որ քաղաքապետարանն այժմ փնտրում է իրավական մեխանիզմներ այդ հարցը պարզելու համար:
«Մենք նաև կապ ենք հաստատել այն բանկի հետ, որով արվել է փոխանցումը: Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորության դեպքում հարցը լուծվի առանց «Սանիթեք»-ի՝ աշխատավարձերը վճարվեն անձամբ ձեզ»,- նշեց Կարապետյանը:
Մամուլի խոսնակը նաև ընդգծեց, որ օգոստոս ամսվա աշխատանքների համար փոխանցել է 141 մլն ՀՀ դրամ, իսկ հուլիսի համար՝ 23 մլն: