կարևոր
1111 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 19:35
Քաղաքական

Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. թշնամի երկրի ղեկավար

Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. թշնամի երկրի ղեկավար

Մինչ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակությանը կերակրում է այն մտքերով, թե Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելով` խաղաղության կհասնենք, թշնամի երկրի ղեկավար Ալիևը հերթական անգամ ոչնչացրել է Փաշինյանի այս դավադիր և կործանարար թեզը։

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց Զանգեզուրի մասին չի մոռացել և չի մոռանա. այս մասին տրանսպորտային հարցերին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների», - հոխորտացել է նա։

Ցեղասպան Ալիևի խոսքով՝ Հայաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով դեպի Նախիջևան անարգել անցումը: Նա հավելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Ալիևը նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:

Ստացվում է, որ հայ ժողովուրդը առաջիկայում պետք է պատրաստվի ոչ թե խաղաղության, այլ նոր արհավիրքի, քանի որ Ադրբեջանը կոնկրետ խոսում է նվաճողական իր ծրագրի մասին, իսկ Փաշինյանի իշխանությունը մինչ օրս ամեն կերպ արդարացրել է դրանք ու պատերազմի կամ առանց կրակոցի բավարարել թշնամու պահանջները։