Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ:
Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ):
Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: