կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-27 17:16
Սպորտ

Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ

Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզչական շտաբը որոշել է, թե ովքեր են հանդես գալու աշխարհամասի առաջնությունում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Թբիլիսիում Հայաստանի կներկայացնի վեց մարզիկ.

«Եվրոպայի առաջնությունում հանդես կգանք երկու զենքաձեւում` խոցասուսեր եւ ճկասուսեր: Այժմ մարզումներ ենք անցկացնում ե´ւ միասին, ե´ւ առանձին-առանձին: Մեր սուսերամարտիկները վատ մարզավիճակում չեն: Դեռ ժամանակ ունենք լավագույնս ներկայանալու համար:

Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մերոնք մի քանի փուլ կհաղթահարեն»,- ասաց Արտաշես Մադոյանը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձեւում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը եւ Պարգեւ Ստեփանյանը: