Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այսօր տեղի ունեցած հերթական մարզմանը ներկա էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հավաքին մասնակցում է նաև Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վերջինս նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: