կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-05 17:15
Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Մինասյանը

Ծանրամարտի  Հայաստանի տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Մինասյանը

Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում կայացել է 2021թ․ Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցումներն ավարտվել է գերծանրքաշայինների մրցավեճով, որին մասնակցել է նաև 109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Նա ցույց է տվել 3-րդ արդյունքը: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նրա համաքաղաքացիներից ուժեղագույնի պատվին են արժանացել նաև Գառնիկ Չոլակյանը (55 կգ քաշային կարգ), Նշան Անտոնյանը (73 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ): Հայաստանի չեմպիոն են հռչակվել նաև քասախցի Մոնթե Մխիթարյանը (67 կգ), էջմիածինցիներ Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ):

Նշենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Ծաղկաձորում և Օլիմպավանում։ Մեր թիմը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկելու է ապրիլի 4–ին, Մոսկվայում։