|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ):
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը հայտնեց, որ աշխարհի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) եւ փորձառու Արման Երեմյանը (87 կգ):
«Հիմա թաեքվոնդոյիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում մայրաքաղաքի «Օլիմպիական ապագա» հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հուսով եմ, աշխարհի առաջնություն մեր մարզիկները կներկայանան լավ մարզավիճակով եւ կկարողանան պայքարել մրցանակային տեղերի համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Գեւորգ Դանիելյանը: