Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել են երկրի ԶԼՄ-ները:
Վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես են եկել ներկա պատգամավորներից 293-ը, դեմ՝ 46-ը: 650 տեղանոց խորհրդարանի շատ պատգամավորներ որոշել են չքվեարկել ո´չ կողմ, ո´չ դեմ: Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, այն պետք է պաշտպաներ Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, սակայն այդ արդյունքին հասնել չհաջողվեց:
Անցյալ շաբաթ խորհրդարանը նույնպես մերժել Էր կառավարության համանման առաջարկությունը: Ջոնսոնն առաջարկում էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալու նախատեսված վերջնաժամկետը:
Ընտրությունների շուրջ քվեակությունից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկետ ընտրությունների հարցը կրկին քվեարկության կդրվի պատգամավորների վերադառնալուց հետո, հետեւաբար՝ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններ կարելի կլինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից հետո:
Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի թագուհին ստորագրել է օրենք, որը հետաձգում է ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, եթե մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը համաձայնագիր չստորագրվի Բրյուսելի հետ: