Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մերժել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ եվրոպական հանրաքվեի անցկացման առաջարկի գրանցումը: Այդ մասին հայտնել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
«Եվրահանձնաժողովը որոշում ընդունեց չգրանցել Եվրոպայի քաղաքացիների առաջարկությունը, որը նշված Է որպես «Եվրոպական հանրաքվե այն բանի շուրջ, թե ԵՄ-ի քաղաքացիները ցանկանում են արդյոք, որ Մեծ Բրիտանիան դուրս գա կամ մնա Եվրամիության կազմում»: Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ նախաձեռնությունը գրանցման պայմաններին չի համապատասխանում այն պատճառով, որ «հարցի բովանդակությունը դուրս Է ԵՄ-ի իրավասությունից»,-ասված Է մամուլի տեղեկագրում:
Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, նախաձեռնության հեղինակները հորդորում Էին «պաշտպանել հանրահարցումը, որպեսզի 28 եվրոպական երկրների բոլոր քաղաքացիներին հնարավորություն տրվի հայտնելու իրենց կարծիքը, թե իրենք ցանկանում են արդյոք Brexit, թե՝ ոչ»: ԵՀ-ում նշել են, թե, չնայած այն բանին, որ Եվրահանձնաժողովը ցավում Է ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման համար, նա հարգում Է Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: