|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե հրադադարի։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի մոսկովյան գրասենյակը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է ոչ թե պարզապես հրադադարի, այլ երկարաժամկետ խաղաղության, և պատրաստ է անել ամեն անհրաժեշտ բան՝ դրան հասնելու համար։
Կրեմլի խոսնակը նաև հավելել է, որ Ռուսաստանը երախտապարտ է ամերիկացի բանակցողներին՝ Ուկրաինայի հարցով գործադրած ջանքերի համար։