կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 10:18
Հասարակություն

Տարվա առաջին կիսամյակում՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր. «Ժողովուրդ»

Տարվա առաջին կիսամյակում՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր. «Ժողովուրդ»

«Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել Է 429 հազար ուղևոր, իսկ ժամանել՝ 410 հազարը։ «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել Է 3 հազար 885 ուղևոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120։ Ուշագրավ Է նաև այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղևորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել Է շուրջ 11 հազար ուղևորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երևույթն Է տեղի ունեցել, ուղևորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով։ Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել Է 16 հազար 700 ուղևոր, այս տարի ընդամենը 7 հազար։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ Է կրել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։