|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 3-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Բավարիա երկրամաս:
ԱԳՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կառավարության Տնտեսության, զարգացման և էներգետիկայի հարցերով պետքարտուղար Ռոլանդ Վայգերթը (Roland Weigert): Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բավարիայի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ զբոսաշրջության, գինեգործության ոլորտում համագործակցության խորացմանը, հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և այլն:
Նույն օրը դեսպան Սմբատյանին ընդունեց Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը (Dieter Reiter): Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ մշակութային համագործակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին: