|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է 8.25 մլն եվրո դրամաշնորհային գումարի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ: Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունը, պահպանվող տարածքների կառավարումը, ինչպես նաև վերջիններիս հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Գերմանական GITEC կազմակերպությունն իրականացնում է ծրագրի միջազգային խորհրդատվության ծառայություն:
Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման տեխնիկական մեխանիզմներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարվելիք աշխատանքների միջոցով առավելագույն արդյունքների ապահովման և ծրագրով նախատեսված միջոցառումների նպատակայնությանը վերաբերող հարցեր: Դիտարկվել են նաև ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: