Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ընթացքից և բարձր գնահատել դեսպանի աշխատանքն այդ ուղղությամբ: Ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման համար մեծ ներուժի առկայությունը՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Դեսպան Կասիմին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԱՄԷ վարչապետի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին երկու երկրների միջև կապերի սերտացման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: Նշելով, որ ՀՀ կառավարության աջակցությամբ 2015 թ. կյանքի են կոչվել հայ-էմիրաթյան մի շարք հաջողված ներդրումային ծրագրեր՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ծավալված արդյունավետ համագործակցությունը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են հայ-էմիրաթյան տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր: