|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր պետք է վերջնական եզրակացություն տա՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ:
Կառավարությունում օրեր առաջ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ մի շարք նոր հանգամանքներ ի հայտ եկան նաև Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված, սակայն վերջնական անելիքները հայտնի կդառնան միայն այսօր՝ նախարարության կողմից տրված վերջնական եզրակացությունից հետո:
Հավելենք, որ այս օրերին ակադեմիական գիտական հաստատությունները Շրջակա միջավայրի նախարարություն են ուղարկում իրենց տեսակետները՝ Ամուլսարի հանքի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ու «Էլարդ»-ի փորձագիտական թիմի եզրակացության վերաբերյալ:
Եվ հիմնականում պրոֆեսորներն այն կարծիքն են արտահայտել, որ ջրերի աղտոտումն անխուսափելի է: Հավելենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհրդատուն է օրենքով, սակայն հանքի շահագործման գնահատական նրանցից ոչ ոք նախկինում չի պահանջել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։