|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունից Yerkir.am-ին հայտնում են, որ հարցում են ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ Կառավարություն՝ պահանջելով հրապարակել Շրջակա միջավայրի նախարարության սեպտեմբերի 4-ի եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։
Հարցման տեքստը հետևյալն է. «2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և մասնավորապես պարզել` Ամուլսարի հարցում ՇՄԱԳ նոր գնահատում իրականացնելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Մամուլից տեղեկացել ենք, որ սեպտեմբերի 4-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Դուք զեկուցել եք, որ կատարել եք վարչապետի հանձնարարականը և ամբողջ ինֆորմացիան փոխանցել եք կառավարությանը։ Հաշվի առնելով, որ սույն տեղեկատվությունը չի պարունակում ռազմական կամ պետական գաղտնիք, ավելին՝ բնապահպանական տեղեկատվությունը ենթակա է հրապարակման, Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն խնդրում ենք մեզ ուղարկել Նախարարության կազմած և սեպտեմբերի 4-ին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը»։