| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեւանից այսօր՝ մայիսի 11–ին, մեկնարկել է մեծ ավտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։
Ավտոերթիևւ հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ: Հանրահավաքի օրակարգը կտեղադրենք քիչ ավելի ուշ: Հանրահավաքը և ավտոերթը կրում են խաղաղ բնույթ: Կեչուտի բարբառով «Մինա՝ չի պացվիլո»։