|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այն համոզմանն է, որ 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերն օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնվելու փաստով պետք է զբաղվեն ու պարզեն քննչական մարմինները, դա իրենց գործառույթն է։
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է փաստաթղթերը գաղտնի պահելու հարցը։ Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ «Վիկիլիկսը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, - ասաց նա ու ավելացրեց,- Կատարվածը մտահոգիչ է ոչ միայն իմ, այլև՝ անվտանգության համար ցանկացած պատասխանատուի համար։ Մեզ համար, այո, կարևոր է` գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիությունը նշանակում է նաև ապահովվածություն, անվտանգություն»։