| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ վերջին օրերին ՀՀԿ-ի ներսում ակտիվ քննարկվում է մի կարեւորագույն հարց. ինչո՞ւ են վերջին շրջանում մամուլին այնպիսի տեղեկություններ հասանելի դառնում, որ պետք է «փակ լինեն»: Այս հարցը հետաքրքրել է հատկապես այն ֆոնին, որ շատ ՀՀԿ-ականներ անձնական օգտագործման կայքեր ունեն, եւ յուրաքանչյուրն իր կայքում տեղադրում է մրցակցին «վերացնող» նյութեր:
Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկության իսկությունը պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որն ասել է. «Դա, իհարկե, մամուլի համար հետաքրքիր է, բայց մեր կողմից մերժելի: ՀՀԿ-ն քաղաքական առաջին իշխող ուժն է, բնականաբար, պետք է ավելի շատ թիրախային լինի: Մենք որեւէ փակ ինֆորմացիա չունենք, որպեսզի պարզենք, թե որտեղից է դա դուրս գալիս»: