Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման շրջանակներում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նա նշեց, որ համագործակցության առաջարկը ստացել են բելառուսական կողմից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց՝ մտահոգություն չկա՞, որ Բելառուսի հետ ենք այս համաձայնագիրը կնքում, քանի որ երբ ՀԱՊԿ-ի շրջանակներում Բելառուսի նախագահն այստեղ էր, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեց՝ ասելով, որ աշխարհի կեսը պիտի կտրեր, գար այստեղ մի հատ փաստաթուղթ ստորագրելու:
«Ինձ համար անհասկանալի է, որ սրանից հետո բելոռուսական կողմն է դիմել համագործակցության համար»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ համաձայնագրում զետեղված են գաղտնի տեղեկություններ և պետք է նկատի ունենալ, որ Բելառուսը և ադրբեջանական կողմը թշնամական ցանկություններ ունեն: Պատգամավորը հետաքրքրվեց՝ մտավախություն չկա՞, որ այնպիսի տեղեկությունները կփոխանակվեն, որոնք հրապարակման ենթական չեն և արդյունքում բոլորովին այլ բան դուրս գա:
Պողոսյանի խոսքով՝ այդ պետությունը վերջին հինգ տարիներին առնվազն ոչ հայանպաստ քաղաքականություն է վարել: Գալստյանը պատասխանեց, որ Բելառուսը շահագրգռված էր, որ հենց հայկական կողմի հետ համագործակցեր, քանի որ մեր մասնագետները փորձ ունեին, փորձում էին նաև մեր կադրերին հրավիրել իրենց մոտ. «Իրենց ծրագիրը, որը նախատեսել են, ըստ պլանի են իրականացնում, բավականին արագ»:
Գալստյանն ասաց նաև, որ Բելառուսի ծրագրերից էլ մենք շատ բան ունենք սովորելու: Փոխնախարարի խոսքով՝ միջազգային կառույցների հովանու տակ էլ ենք մենք համագործակցում և միջազգային երեք հզոր կազմակերպություններ կան, որոնց հետ մենք համագործակցում ենք:
«Ես վտանգներ չեմ տեսնում, համենային դեպս միջուկային էներգետիկայի մասով, ես չեմ տեսնում , որ կարող է այնպիսի ինֆորմացիա լինել և հետագայում օգտագործել այլ նպատակներով»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքին արձագանքեց Պողոսյանը՝ նշելով, որ ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության դարում հասարակ սուրճ խմելն էլ կարող է դառնալ մեծ հարց: Պատգամավորի խոսքով՝ այն գիտելիքները, որ կարող են վերցնել մեզ մոտից, կարող էին վերցնել նաև Ռուսաստանից:
«Եթե մենք էլ իրենցից սովորենք, ուրեմն իրենք էլ մի տեղից սովորել են ու դա պետք որ Ռուստանը լինի, իսկ Հայաստանի և ՌԴ-ի հետ հարաբերությունները այնպիսին են, որ թույլ է տալիս ՝համագործակցությունն անել առանց Բելոռուսի»,- ասաց Պողոսյանը: Գալստյանն արձագանքեց, որ ատոմայնին էներգետիակայի ոլորտում որքան շատ լինեն կապեր, այնքան լավ: