Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի անցնում մեկ շաբաթ, որ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումներն ուղղակի կյանքի կոչել, և որևիցե խոստում, փաստաթղթի շրջանակներում, թե դրանից դուրս, որևէ հայկական նպատակադրում չունի. լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հայկական oդային տարածքով Ադրբեջանի իրականացրած թռիչքներին։
«Երբ ասում ենք, որ ՀՀ-ն փաստացի դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի' չափազանցրեք: Ինչ իրականության չափազանցման մասին է խոսքը, եթե հիմա մենք ունենք միջպետական ճանապարհ, որն ուղղակի զավթված է, որն իշխանությունները փորձում են սահմանային փոքրիկ միջադեպ ներկայացնել։ Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է թշնամական պետության տրամադրած տեղեկատվությունը»,- ասաց Աննա Մկրտչյանը։