կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 12:53
Հասարակություն

«Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին

Նիկոլ Փաշինյանը դեռևս 2013 թվականին «Ազատությանը» տված հարցազրույցում խոսել էր իր համար կարևոր սկզբունքի մասին։

«Ե՛վ լրագրողական գործունեության մեջ, և՛ քաղաքական գործունեության մեջ ինձ համար շատ կարևոր է եղել, որ իմ երեխաները ինձ համար, իմ որևէ արարքի համար չամաչեն, իմ կինը իմ որևէ արարքի համար չամաչի, իմ ծնողները, իմ ընկերները երբեք որևէ  միջավայրում չթաքցնեն, որ իրենք ինձ ճանաչում են․․․ Սա իրականում ամենակարևորն է, և փորձում եմ քաղաքականության մեջ իրագործել հենց այդ սկզբունքը։ Ինչքանով է դա ստացվում՝ ուրիշ թեմա է»,- ասել էր նա։

Փաստորեն, կրկին տեսնում ենք հսկայական տարբերություն պատգամավոր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի սկզբունքների միջև։