|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ամերիկյան իշխանությունները մեղադրանք են առաջադրել 4 հոգու, ում կասկածում են Սպիտակ տան ինֆորմացիայի արտահոսք կազմակերպելու մեջ։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը։ 4-ն էլ մեղադրվում են գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ, ինչպես նաև արտասահմանյան հետախուզության հետ կապեր ունենալու մեջ։ 4-ի անունները դեռ չի հրապարակվում։ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո նրա վարչակազմը տեղեկատվության արտահոսքի կենտրոնում է։
«Դուք պետք է հասկանաք, եթե խախտում եք կանոնը՝ հրապարակելով գաղտնի տեղեկություն, ապա մենք ձեզ կգտնենք, դուք հետապնդման սուբյեկտ կդառնաք և կպատժվեք օրենքի ողջ խստությամբ»,- ասել է գլխավոր դատախազը։