|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կոպիտ խախտել է սահմանադրությունը՝ դիմակայություն ցույց տալով իրավապահներին, փոխանցում է РИА Новости-ն: Այս մասին նա հայտարարել է Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ Աթամբաևը «կոպիտ խախտել է սահմանադրութունը և օրենքները»: Գործող նախագահն ընդգծել է, որ Ղրղզստանն իրավական պետություն է: Նա ԱԽ անդամներին հանձնարարել է անհապաղմիջոցներ ձեռնարկել երկրում օրինականության և անվտանգության պահպանման համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Աթամբաևը հայտարարել է, որ իր ձերբակալման պահին կրակել է, ընդ որում, նա ընդգծել է, որ իր կողմնակիցների մոտ որևէ զենք չի եղել:
«Հեռուստացույցով բոլորը խաբում են: Ես կրակել եմ, երբ տղաները գնացել են երրորդ հարկ: Փորձում էի չդիպչել նրանց», — հայտարարել է Աթամբաևը:
Ղրղզստանի նախկին նախագահն իր նստավայրի օգոստոսի 7-ի գրոհից հետո կոչով դիմել է երկրի իրավապահ մարմիններին:
Նա դիմել է նաեւ իր կողմնակիցներին եւ հայտարարել է, որ մտադիր է Բիշքեկում հանրահավաք անցկացնել:
«Մենք հանրահավաքը սկսելու ենք Բիշքեկում «Մեդիա Ֆորումի» շենքի մոտից, այնուհետև տեղափոխվելու ենք «Սպիտակ տուն»», — հայտարարել է Աթամբաևը:
Նրան ձերբակալելու հատուկ գործողության ժամանակ տուժածների թիվը, աղբյուրի տվյալների, հասել է 52-ի: