|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը արաբական կոալիցիայի զորքերին մեղադրել է այդ երկրի հյուսիսում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու համար, հայտնում է BBC-ն:
Յոհանես վան դեր Կլոուն հայտարարել է, որ Սաադա քաղաքի բնակիչները հայտնվել են ծուղակի մեջ եւ չեն կարողանում լքել իրենց բնակավայրը՝ տրանսպորտի եւ վառելիքի բացակայության պայմաններում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը արաբական կոալիցիայի կողմից իրականացվող ռմբարկություններն անվանել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արաբական կոալիցիան տասնյակ ավիահարվածներ է հասցրել Եմենի հյուսիս-արեւմուտքում՝ խուսիտների դիրքերին, ինչի հետեւանքով տասնյակ կառավարական ու բնակելի շենքեր են ոչնչացվել, դադարեցվել է էներգամատակարարումը: