|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իշխանությունների կողմից ձերբակալված՝ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ: Օգոստոսի 9-ին լրագրողների հետ կայացած հանդպմանն այդ մասին հայտարարելէ պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։
«Աթամբաեւը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ եւ չի ստորագրել որեւէ փաստաթուղթ»,- նշել է նա: Սլեսարյովի ասելով՝ խոսքը վերաբերում է խափանման միջոցի փոփոխման միջնորդության որոշմանը, խափանման միջոցի մասին փաստաթղթին, ինչպես նաեւ հարցաքննության արձանագրությանը եւ դատավարական նորմաներով նախատեսված այլ թղթերի:
Աթամբաեւը հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է օգոստոսի 8-ին Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: