|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը կոչ է արել իրավապահ մարմիններին՝ ուժ չկիրառել ժողովրդի դեմ։ Այս մասին նա ասել է «Ապրիլ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Օգոստոսի 7-ի երեկոյան հատուկջոկատայինները փորձել են ձերբակալել նախկին նախագահին, սակայն չի հաջողվել։ Գրոհի ժամանակ իրավապահներից մեկը սպանվել է, ավելի քան 40 մարդ ստացել են վնասվածքներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուր էր տարածվել, որ նա ձերբակալվել է, որը, սակայն, հերքվեց։
Երկրի նախագահն ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բիշքեկ, որտեղ անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։